ԱՄՀ. 2017-ին հետխորհրդային երկրներից միայն Ադրբեջանում է տնտեսական աճը նվազել![]() 12 հոկտեմբերի 2017 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է Համաշխարհային տնտեսության զարգացման կանխատեսումների վերաբերյալ զեկույցը: Ըստ զեկույցի, հետխորհրդային երկրներից 2017-ին տնտեսական աճի անկում կգրանցվի միայն Ադրբեջանում 1%-ի չափով: ԱՄՀ-ն բարելավել է ՀՀ ցուցանիշը 2017-ի համար, 3.5% տնտեսական աճ է սպասվում: նախկինում 2017-ի համար ՀՀ-ում կանխատեսվում էր 2.9% տնտեսական աճ: Հետխորհրդային երկրներից Ռուսաստանում տնտեսական աճը 2017-ին կկազմի 1.8%, Վրաստանում՝ 4%, Թուրքմենստանում և Ուզբեկստանում՝ համապատասխանաբար 6.5 և 6%-ով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |