2 բրոնզ և 1 արծաթ՝ Սամբոյի պատանիների առաջնության առաջին օրը

2 բրոնզ և 1 արծաթ՝ Սամբոյի պատանիների առաջնության առաջին օրը

PanARMENIAN.Net - Սերբիայի Նովի-Սադ քաղաքի SPENS ARENA մարզապալատում անցկացվող Սամբոյի պատանիների և աղջիկների առաջնության մրցումային առաջին օրը հայ մարզիկները 3 մեդալ են նվաճել:

Բրոնզե մեդալակիրներ են դարձել երիտասարդներից Ֆելիքս Դանիելյանը (48կգ) և Վահագն Չալյանը (82կգ):

Չափազանց հետաքրքիր էր պատանիների առաջնության 75 կգ քաշային կարգի եզրափակիչը, ուր հանդիպում էին Բորիս Շատվերյանն ու Գեորգի Մարգարյանը: Արդյունքում հաղթեց Հունաստանը: Հայաստանը ներկայացնող Բորիս Շատվերյանն արժանացավ արծաթե մեդալի, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Հոկտեմբերի 14-ին մրցագորգ դուրս կգան պատանիներից Սերգեյ Պողոսյանը՝ 65 կգ, Կարեն Հովհաննիսյանը՝81 կգ, Արման Մանուկյանը՝+87 կգ, երիտասարդներից՝ Արթուր Մանուկյանը՝ 52 կգ, Գրիգոր Սահակյանը՝ 90 կգ, Գոռ Գյունաշյանը՝ +100 կգ և Անի Տեր-Հարությունյանը (44 կգ) ու Աննա Մկրտչյանը (+80 կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---