Կիևում Բաքվի հարցումով ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող է ձերբակալվել

Կիևում Բաքվի հարցումով ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Ֆիքրեթ Հուսեյնլին, որը քաղաքական պատճառներով տարիներ առաջ արտագաղթել է Նիդերլանդներ:

Նա հասցրել է հեռախոսով հայտնել, որ իրեն ձերբակալել են Ադրբեջանի Ինտերպոլ ներկայացրած հարցումով, սակայն իրեն հայտնի չէ իր դեմ մեղադրանքների էությունը, գրում է contact.az-ը:

Հուսեյնլին ունի Նիդերլանդների քաղաքացիություն և համագործակցում է արտերկրից հեռարձակվող ադրբեջանական ընդդիմադիր Turan TV հեռուստաալիքի հետ:

Հուսեյնլին հեռացել է Ադրբեջանից 10 տարի առաջ՝ երբ նրան առևանգել էին և դաժան ծեծի ենթարկել: Առևանգողներն այդպես էլ չհայտնաբերվեցին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---