The Times. ՊՍԺ-ի նախագահը քրեորեն չի պատժվի, դիվանագիտական անձեռնմխելիություն ունի

The Times. ՊՍԺ-ի նախագահը քրեորեն չի պատժվի, դիվանագիտական անձեռնմխելիություն ունի

PanARMENIAN.Net - ՊՍԺ ֆուտբոլային ակումբի նախագահ Նասեր ալ Հելաիֆիին կասկածում են ՖԻՖԱ պաշտոնյային կաշառք տալու մեջ: Նա պաշտոն է զբաղեցնում Քաթարի կառավարությունում, ուստի կարող է օգտվել դիվանագիտական անձեռնմխելիությունից՝ խուսափելու համար քրեական հետապնդումից, գրել է evrosport-ը The Times-ի վրա հղումով:

Ալ Հելաիֆին գլխավորում է beIN Sports հեռուստակորպորացիան: Շվեյցարական դատախազությունը քրեական գործ է հարուցել նրա, ինչպես նաև Ժերոմ Վալկեի դեմ, կոռուպցիայի մեջ կասկածների կապակցությամբ՝ վերոնշյալ կորպորացիային ԱԱ հեռարձակման իրավունքը վաճառելու գործով:

Ըստ քննության վարկածի, Ալ Հելաիֆին Վալկեին որպես կաշառք 7 մլն եվրո արժողությամբ առանձնատուն է հանձնել:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---