ԱԻՆ-ը կոչ է անում հնարավորինս քիչ գտնվել դրսում. Մարզերում ուժեղ քամի է սպասվում![]() 16 հոկտեմբերի 2017 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ, որը կարող է վնասել ծառեր և շենքերի տանիքներ: ԱԻՆ-ը քաղաքացիներին կոչ է անում պահպանել զգուշություն և հնարավորինս քիչ գտնվել դրսում: Հանրապետության տարածքում հոկտեմբերի 16-ին շրջանների զգալի մասում, 17-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ, 17-ի ցերեկը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 18-20-ը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում հոկտեմբերի 16-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |