Երևանցի աշակերտներին տուն են ուղարկում գոյություն չունեցող փոթորկի ահից16 հոկտեմբերի 2017 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Երևանի որոշ դպրոցների աշակերտներին հոկտեմբերի 16-ին սկսել են տուն ուղարկել սպասվող փոթորկի պատճառաբանությամբ: Ուսուցիչները զանգահարում են երեխաների ծնողներին՝ խնդրելով նրանց ժամանակից շուտ տուն տանել, «որպեսզի փոթորկի ժամանակ փողոցում չհայտնվեն»: Սակայն, ինչպես զգուշացնում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը,հոկտեմբերի 16-ին քամու ուժգնացում (25-30մ/վ արագություն) սպասվում է առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում, որտեղ հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ: ԱԻՆ-ը հորդորում է բնակչությանը մնալ շինությունների ներսում: Սակայն այդ տեղեկատվությունը չի վերաբերում Երևանին: Ինչպես ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ, Երևանում և հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվում: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, հաշվի առնելով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությյունը, իր կողմից զգուշացրել է հանրապետության ուսումնական հաստատությունների բոլոր ղեկավարներին` իրազեկել ծնողներին «պահպանել նման իրավիճակների համար նախատեսված անվտանգության համապատասխան կանոնները` բացառելով տվյալ ժամանակահատվածում երեխաների դրսում գտնվելու հանգամանքը»: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |