Հայ սամբիստները 8 մեդալ են նվաճել պատանիների և երիտասարդների ԱԱ-ում

Հայ սամբիստները 8 մեդալ են նվաճել պատանիների և երիտասարդների ԱԱ-ում

PanARMENIAN.Net - Հայ սամբիստները 8 մեդալ են նվաճել Սերբիայի Նովի-Սադ քաղաքում անցկացված Սամբոյի պատանիների և երիտասարդների առաջնությանը: Նրանք ստացել են չորս բրոնզե, երեք արծաթե և մեկ ոսկե մեդալ:

Պատանիների թվում մրցանակակիրներ են դարձել Արմեն Նիկողոսյանը (56 կգ)` արծաթ, Բորիս Շատվերյանը (75 կգ)՝ արծաթ, Նարեկ Համբարձումյանը (87 կգ) `բրոնզ:

Երիտասարդների շրջանում մեդալներ են նվաճել Ֆելիքս Դանիելյանը (48կգ)`բրոնզ, Արթուր Մանուկյանը (52 կգ)՝ բրոնզ, Վահագն Չալյանը (82կգ)`բրոնզ, Գրիգոր Սահակյանը (90 կգ)` ոսկի:

Աղջիկներից արծաթ է նվաճել Աննա Մկրտչյանը (+80 կգ), հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Մեծահասակների աշխարհի առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 9-13-ը Սոչի քաղաքում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---