Չնայած պատկան մարմինների անտեղյակ լինելուն, Հոռոմայրը վերականգնվել է (ֆոտո)![]() 19 հոկտեմբերի 2017 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Լոռու մարզում գտնվող Հոռոմայրի հուշարձանախումբը, որի վերականգնմանը դեռ ամիսներ առաջ անդրադարձել էինք, այնուամենայնիվ,վերականգնվել է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել վերականգնման ճարտարապետ Սուրեն Աբովյանը: ՄարտինԼոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջում գրառում էր հայտնվել, որՕձունի Հոռոմայրի վանական համալիրի կազմում ընդգրկված Սբ Նշան եկեղեցու վերին հատվածը պատրաստվում են վերականգնել: Ավելի ուշ պարզվել էր, որ այդ մասինտեղյակ չէին նույնիսկ մշակույթի նախարարությունում ևհուշարձանի հնարավոր վերականգնման մասին իմացել են մարզպետարանի ֆեյսբուքյան էջից ու «փոքր-ինչ զարմացել»: Եկեղեցին վերականգնելու համար անհրաժեշտ էր ուսումնասիրել հուշահամալիրի տարածքը, հնագիտական պեղումներ անել, ինչը չէր արվել, քանի որ նախարարության միջգերատեսչական հանձնաժողովը որևէ թույլտվություն չէր տվել: «Հազարամյա վանքի նոր շունչը...Հոռոմայր, վերին հուշարձանախումբ, Լոռի, Հայաստան »,-ասվում է գրառման մեջ: Համալիրի վերականգնված հատվածը Աշխատանքները կատարվել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հովանավորությամբ: Հոռոմայրի վանական համալիրում ընդգրկված Սուրբ Նշան եկեղեցին Օձունի տաճարից 1.5 կմ հարավ արևելք է, Օձուն-Այգեհատ ճանապարհի արևելյան եզրին: Սրբավայրերի երկու խումբ ունի՝ ստորին սրբավայրը գտնվում է Դեբեդի ձախափնյա ձորալանջին՝ ուղղաձիգ քարափի տակ, վերինը՝ բարձունքում, սարահարթի եզրին: Նախապատմական քարանձավները նախաքրիստոնեական քաղաքատեղի են եղել, որոնք վաղ միջնադարում վերածվել են ճգնարանների: Վանքի հիմնադիրն է համարվում Սբ Հովհան Օձնեցու կողմից աղոթքով բժշկված, ազգությամբ հույն՝ հոռոմ Վասիդը: Վանքում է պահվել Օձնեցու կողմից վանքին տրված խաչափայտի մասունքը՝ Սբ Նշանը: Եկեղեցի-զանգակատունն էլ վիմական արձանագրությունում անվանվում է Սբ Նշան, ինչպես հետագայում կոչվել է ամբողջ վանքը: Համալիրի նույն հատվածը՝ մինչև վերականգնումը Վերին սրբավայրը բաղկացած է երկու համաչափ եկեղեցուց և նրանց միջև գտնվող գավթից: Հարավային եկեղեցին երկլանջ տանիքով կիսագլանաձև թաղով ծածկված ուղղանկյուն դահլիճ է: Արևելյան լուսամուտի պսակի արձանագրության համաձայն կառուցվել է Գրիգոր քարագործի կողմից 950 թվականին: Հյուսիսային եկեղեցին ու գավիթը հարավային եկեղեցու մուտքի արձանագրության համաձայն կառուցել է վանահայր Սամվելը միաբանների հետ 1206-ին: Հյուսիսային եկեղեցին ունի հարավայինի հատակագծային հորինվածքը: Գավիթը գրեթե քառակուսի հատակագծով սրահ է՝ ծածկված անկյունագծային դասավորությամբ, փոխհատվող կամարներով ուժեղացված թաղով՝ պահպանված միայն հյուսիսային հատվածում: Ընթերցեք նաև. Հոռոմայրի Սբ Նշան եկեղեցու վերականգնումը. Մարզպետի նախաձեռնությունը, ճարտարապետի հավակնություններն ու նախարարության զարմանքը Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |