Չնայած պատկան մարմինների անտեղյակ լինելուն, Հոռոմայրը վերականգնվել է (ֆոտո)

Չնայած պատկան մարմինների անտեղյակ լինելուն, Հոռոմայրը վերականգնվել է (ֆոտո)

PanARMENIAN.Net - Լոռու մարզում գտնվող Հոռոմայրի հուշարձանախումբը, որի վերականգնմանը դեռ ամիսներ առաջ անդրադարձել էինք, այնուամենայնիվ,վերականգնվել է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել վերականգնման ճարտարապետ Սուրեն Աբովյանը:

ՄարտինԼոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջում գրառում էր հայտնվել, որՕձունի Հոռոմայրի վանական համալիրի կազմում ընդգրկված Սբ Նշան եկեղեցու վերին հատվածը պատրաստվում են վերականգնել: Ավելի ուշ պարզվել էր, որ այդ մասինտեղյակ չէին նույնիսկ մշակույթի նախարարությունում ևհուշարձանի հնարավոր վերականգնման մասին իմացել են մարզպետարանի ֆեյսբուքյան էջից ու «փոքր-ինչ զարմացել»: Եկեղեցին վերականգնելու համար անհրաժեշտ էր ուսումնասիրել հուշահամալիրի տարածքը, հնագիտական պեղումներ անել, ինչը չէր արվել, քանի որ նախարարության միջգերատեսչական հանձնաժողովը որևէ թույլտվություն չէր տվել:

«Հազարամյա վանքի նոր շունչը...Հոռոմայր, վերին հուշարձանախումբ, Լոռի, Հայաստան »,-ասվում է գրառման մեջ:

Համալիրի վերականգնված հատվածը

Աշխատանքները կատարվել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հովանավորությամբ:

Հոռոմայրի վանական համալիրում ընդգրկված Սուրբ Նշան եկեղեցին Օձունի տաճարից 1.5 կմ հարավ արևելք է, Օձուն-Այգեհատ ճանապարհի արևելյան եզրին: Սրբավայրերի երկու խումբ ունի՝ ստորին սրբավայրը գտնվում է Դեբեդի ձախափնյա ձորալանջին՝ ուղղաձիգ քարափի տակ, վերինը՝ բարձունքում, սարահարթի եզրին: Նախապատմական քարանձավները նախաքրիստոնեական քաղաքատեղի են եղել, որոնք վաղ միջնադարում վերածվել են ճգնարանների: Վանքի հիմնադիրն է համարվում Սբ Հովհան Օձնեցու կողմից աղոթքով բժշկված, ազգությամբ հույն՝ հոռոմ Վասիդը: Վանքում է պահվել Օձնեցու կողմից վանքին տրված խաչափայտի մասունքը՝ Սբ Նշանը: Եկեղեցի-զանգակատունն էլ վիմական արձանագրությունում անվանվում է Սբ Նշան, ինչպես հետագայում կոչվել է ամբողջ վանքը:

Համալիրի նույն հատվածը՝ մինչև վերականգնումը

Վերին սրբավայրը բաղկացած է երկու համաչափ եկեղեցուց և նրանց միջև գտնվող գավթից: Հարավային եկեղեցին երկլանջ տանիքով կիսագլանաձև թաղով ծածկված ուղղանկյուն դահլիճ է: Արևելյան լուսամուտի պսակի արձանագրության համաձայն կառուցվել է Գրիգոր քարագործի կողմից 950 թվականին: Հյուսիսային եկեղեցին ու գավիթը հարավային եկեղեցու մուտքի արձանագրության համաձայն կառուցել է վանահայր Սամվելը միաբանների հետ 1206-ին: Հյուսիսային եկեղեցին ունի հարավայինի հատակագծային հորինվածքը: Գավիթը գրեթե քառակուսի հատակագծով սրահ է՝ ծածկված անկյունագծային դասավորությամբ, փոխհատվող կամարներով ուժեղացված թաղով՝ պահպանված միայն հյուսիսային հատվածում:

Ընթերցեք նաև. Հոռոմայրի Սբ Նշան եկեղեցու վերականգնումը. Մարզպետի նախաձեռնությունը, ճարտարապետի հավակնություններն ու նախարարության զարմանքը

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---