Մեսսին 2017/18 խաղաշրջանում «Բարսելոնայի» 11 խաղից 10-ի լավագույն ֆուտբոլիստն է ճանաչվել

Մեսսին 2017/18 խաղաշրջանում «Բարսելոնայի» 11 խաղից 10-ի լավագույն ֆուտբոլիստն է ճանաչվել

PanARMENIAN.Net - «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Օլիմպիակոսի» (3:1) դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստն է ճանաչվել: Արգենտինացին աչքի է ընկել գոլով և գոլային փոխանցմամբ:

Մեսսին 2017/18 խաղաշրջանում «Բարսելոնայի» 11 խաղից 10-ի լավագույն ֆուտբոլիստն է ճանաչվել: Լա Լիգայի 8 և Չեմպիոնների լիգայի 3 խաղում Մեսսին աչքի չի ընկել միայն «Ժիրոնայի» հետ խաղում, գրում է eurosport.ru-ն:

2017/18 խաղաշրջանի 13 խաղում Մեսսին 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Նա Արգենտինայի հավաքականի միակ ֆուտբոլիստն է, որը գոլի հեղինակ է դարձել 2017-ի պաշտոնական խաղերում: «Բարսելոնան» 9 միավոր է հավաքել և Չեմպիոնների լիգայի խմբային փուլում առաջատարն է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---