Միքայել Շարաֆյանը «Լավագույն դերասան» է ճանաչվել Գլենդեյլի կինոփառատոնում23 հոկտեմբերի 2017 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Ամերիկաբնակ հայազգի դերասան և բեմական հագուստի նկարիչ Միքայել Շարաֆյանը «Լավագույն դերասան» է ճանաչվել Գլենդեյլի միջազգային կինոփառատոնում: Այդ մասին դերասանը գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Երբեք չէի մտածի, որ երբևէ կարող եմ «Լավագույն դերասան» ճանաչվել «Հարսնացուն Վեգասից» ֆիլմում գլխավոր դերակատարման համար», -գրել է Շարաֆյանը: Նա հատուկ երախտագիտություն է հայտնել Գլենդեյլի փառատոնի նախագահ Վելվեթ Ռոդսին, ինչպես նաև Կալիֆորնիայի վեհաժողովի անդամ Լաուրա Ֆրիդմանին: «Սա իրոք պատմական քայլ է իմ կյանքում և կարիերայում: Դերասանությունն իմ մասնագիտությունը չէ, բայց ես դա անվանում եմ «հագուստի դիզայների մեթոդ»: Հիմա ես գիտեմ, թե ինչ է նշանակում դերասան լինել և ինչի միջով են նրանք անցնում»,-ասել է Շարաֆյանը: Գլենդեյլի միջազգային կինոփառատոնն անցնում է հոկտեմբերի 13-22-ը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |