Պրիշտինան հաստատել է փետրվարի 17-ին Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման սցենարը

PanARMENIAN.Net - Պրիշտինան հաստատել է փետրվարի 17-ին Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման սցենարը: Այդ սցենարում նկարագրված ալգորիթմը, որով կընթանան իրադարձությունները Կոսովոյում առաջիկա կիրակի օրը: Ամեն ինչ կսկսվի խորհրդարանի արտահերթ նիստից, իսկ կավարտվի հրավառությամբ: Այդ մասին հաղորդում է սլովենական STA գործակալությունը` հղումով անելով Բրյուսելում դիվանագիտական աղբյուրների վրա:



Ըստ այդ հաղորդագրության, Կոսովոյի կառավարության ղեկավար Խաշիմ Տաչին կիրակի օրը` օրվա առաջին կեսին կպահանջի խորհրդարանի արտահերթ նիստ, ինչի մասին կհայտարարվի տեղի ժամանակով 11:00-ին:



Մոտավորապես 13:00-ին կմեկնարկի խորհրդարանական արարողությունը, իսկ երկու ժամ հետո` խորհրդարանի ընդլայնված նիստը: Նիստը կշարունակվի մոտ երեք ժամ, որից հետո կընդունվի անկախության մասին հռչակագիրը: Հետո կկայանա մամլո ասուլիս, որին կմասնակցի Թադիչը եւ երկրամասի նախագահ` Ֆաթմիր Սեյդիուն:



Ըստ սցենարի, անկախության հռչակումը կնշվի մի շարք միջոցառումներով Պրիշտինայում` ժողովրդական տոնախմբությամբ, Կոսովոյի ֆիլհարմոնիայի ելույթով, հրավառությամբ:



Իր հերթին, Սերբիայի նախագահ Թադիչը հայտարարել է, թե երկիրն առավել ցածր մակարդակի կփոխի, սակայն լիովին չի դադարեցնի դիվանագիտական հարաբերությունները այն պետությունների հետ, որոնք կճանաչեն Կոսովոյի անկախությունը:



«Երկկողմ հարաբերությունները միանշանակ չեն լինի այն մակարդակի վրա, որին կան այժմ: Սակայն եթե Սերբիան որոշի ետ կանչել իր դեսպաններին այդ պետություններից, դա չի նշանակի, թե մենք չենք ցանկանում շարունակել հետագա հարաբերությունները այդ երկրների հետ»,-ասել է Սերբիայի նախագահը: Ուրբաթ օրը սերբական «Բլից» թերթը հաղորդել է, որ Սերբիայի դեսպանները Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Բելգիայում եւ Վատիկանում արդեմ «պատրաստել են ճամպրուկները» եւ հաջորդ շաբաթվա սկզբին կվերադառնան Բելգրադ, եթե այդ արեւմտյան երկրները ճանաչեն Կոսովոյի անկախությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---