6 տարում Հայաստանից Green Card-ի խաղարկությանը մոտ 570.000 դիմում է եղել

6 տարում Հայաստանից Green Card-ի խաղարկությանը մոտ 570.000 դիմում է եղել

PanARMENIAN.Net -

2010-2015 թթ. Հայաստանից ԱՄՆ ներգաղթային վիզաների խաղարկային ծրագրին մասնակցելու 569.727 դիմում է եղել:

Միայն 2015-ին Green Card շահել ցանկացողների թիվը կազմել է 131.088, որոնցից ընդամենը 2049-ի համար է կանաչ լույս վառվել: ԱՄՆ պետդեպարտամենտի հյուպատոսական ծառայությունների կայքից տեղեկանում ենք նաև, որ 2010 թվականին ՀՀ-ից գրանցվել էր 62051 դիմում։ 6 տարում դիմումների թիվն ավելի քան կրկնապատկվել է:

Green Card-ի խաղարկությանը հնարավոր է մասնակցել տարին մեկ անգամ, և չշահելու դեպքում միևնույն մարդը կարող է դիմել հաջորդ տարի ևս։ Սա նշանակում է, որ վիճակագրությունը ոչ թե խաղարկությանը դիմած մարդկանց, այլ նրանց ընդհանուր դիմումների քանակն է արտացոլում․ եթե նույն մարդը դիմել է Green Card-ի 6 տարի անընդմեջ, վիճակագրությունը կհաշվի 6 դիմում:

Հայաստանն ամերիկյան երազանքի հետևից գնալ ցանկացողների թվով առաջատար է Հարավային Կովկասում: Հարևան Վրաստանից նույն ժամանակահատվածում Green Card-ի խաղարկության է գրանցվել է 273․953 դիմում, Ադրբեջանից՝ 140․831 դիմում:

ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանը իր տեղը զիջում է միայն Ռուսաստանին: Հինգ տարվա կտրվածքով ԱՄՆ-ում մշտական բնակության արտոնագիր ստանալու համար այս երկրից եղել է 1․142․986 դիմում, Բելառուսից՝ 315․663, Ղազախստանից՝ 199․692, Ղրղզստանից՝ 109․887 դիմում:

Կարդացեք նաև․ «Ամերիկյան երազանքի» այլընտրանքը․ Ուր մեկնել, եթե Green Card-ը մերժում են

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---