«Ամերիկյան երազանքի» այլընտրանքը

«Ամերիկյան երազանքի» այլընտրանքը

Ուր մեկնել, եթե Green Card-ը մերժում են

Green Card-ի խաղարկության մեկնարկը տրված է, այն կավարտվի նոյեմբերի 22-ի կեսօրին՝ Հյուսիսային Ամերիկայի Արևելյան ժամանակով:

PanARMENIAN.Net - Բազմաթիվ հայաստանցիների համար ԱՄՆ-ն այս տարի ևս շարունակում է մնալ թիվ մեկ երազանքների երկիրը, սակայն Ամերիկային նույնպես այլընտրանք կա, դրանցից մեկը Ավստրալիան է: Այս երկիր մուտքի արտոնագիր ստանալու գործընթացը նույնպես բարդ և բազմաքայլ գործընթաց է:

Ավստրալիայում հայտնվելու համար գոյություն ունեն վիզայի ավել քան 10 տեսակներ՝ իրենց ենթատեսակներով՝ կրթական, բիզնես, ընտանեկան, մշտական բնակության և այլն: Ավստրալիա արտագաղթելու, իսկ հետո նաև աշխատելու և քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ստանալ սքիլդ վիզա, որին կարող են դիմել մինչև 50 տարեկան, մասնագիտական անգլերենին տիրապետող անձինք: Դիմողը պետք է ունենա նաև Ավստրալիայի համար ռազմավարական նշանակություն ունեցող մասնագիտացումներից մեկը, ինչպես նաև լինի առողջ և լավ բնավորություն ունենա:

Մեծ Բրիտանիայում մշտական բնակության վիզայի համար անհրաժեշտ է ունենալ Եվրոպական տնտեսական գոտու որևէ երկրի կամ Շվեյցարիայի քաղաքացի ընտանիքի անդամ և ապրել այս երկրում առնվազն հինգ տարի:

Կանադայում մշատական բնակության համար փաստաթղթերի մի ամբողջ կույտ է հարկավոր ներկայացնել: Սրանից զատ PR (permanent residency) քարտ ստանալու համար հարկավոր է առավելագույնը հինգ տարվա ընթացքում նվազագույնը 730 օր լինել Կանադայում:

Մշտական բնակության վիզա ստանալու համար Ճապոնիայում պետք է ապրել առնվազն 10 տարի, իսկ եթե ունեք ճապոնացի ազգական, ապա այս ժամկետը կրճատվում է մինչև երեք տարի: Ծագող արևի երկրում մշտական բնակության ակնկալիքներ չի կարելի ունենալ, եթե քրեական անցյալ ունես:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---