CNN-ի հաղորդավարը կհամալրի Ադրբեջանի «սև ցուցակը»

CNN-ի հաղորդավարը կհամալրի Ադրբեջանի «սև ցուցակը»

PanARMENIAN.Net - Ամերիկյան CNN-ի հաղորդավար, շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը կհամալրի Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակը»՝ Արցախ այցելելու համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմետ Հաջիևը:

Հոկտեմբերին ԱՄՆ հեղինակավոր հեռուստատեսության հայտնի շոուն վարող շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենն այցելել էր Լեռնային Ղարաբաղ իր հեռուստաշոուի, որը կոչվում է «Էնթոնի Բուրդեն՝ անհայտ տեղանքներ», համար ռեպորտաժ նկարահանելու նպատակով: Այդ մասին նա ինքն էր գրել սոցցանցերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հաջիևը հայտարարել է. «CNN-ի հաղորդավարը կընդգրկվի անցանկալի անձանց ցուցակում»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---