Սիլվեստր. Մխիթարյանի առկայության դեպքում Օզիլի համար «Յունայթեդում» տեղ չկա

Սիլվեստր. Մխիթարյանի առկայության դեպքում Օզիլի համար «Յունայթեդում» տեղ չկա

PanARMENIAN.Net - Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Յունայթեդի» ու Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Միքայել Սիլվեստրը կարծում է, որ կիսապաշտպան Մեսութ Օզիլի համար ակումբում տեղ չկա, քանի որ «կարմիր սատանաներն» արդեն այդ դիրքում ունեն Հենրիխ Մխիթարյանին և Խուան Մատային: Այս մասին հայտնում է The Sport Review-ն:

«Արսենալի» կիսաշատպանը վերջին շաբաթներին դիտարկում էր ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «ՄՅՈՒ» տեղափոխվելու հնարավորությունը: 29-ամյա ֆուտբոլիստի՝ «Արսենալից» հեռանալու մտադրությունը կապվում էր The Emiratеs-ի հետ մեկ տարվա պայմանագրի ժամկետը լրանալու հանգամանքի հետ:

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին և «Արսենալի» ներկա պաշտպանը համոզված չէ, որ Օզիլը հեշտությամբ տեղ կզբաղեցնի Օլդ Թրաֆֆորդում այն բանից հետո, երբ նա միացավ Պրեմիեր լիգայի իրենց հակառակորդներին:

«Եթե դասակարգելուց լինենք խաղացողներին, ապա ես նրան կդնեի Մխիթարյանի և Մատայի կողքին: Այսպիսով, արդեն կան նրա մակարդակի երկու խաղացողներ: Ինչ կարիք կա պայմանագիր ստորագրել մեկ ուրիշի հետ և կուտակել միանման խաղացողներ»,-beIN Sports-ի հետ զրույցում ասել էր Սիլվեստրը:

Օզիլը խոշոր հաջողություն է բերել «Արսենալին» հոկտեմբերի 22-ին «Էվերտոնի» հետ խաղում, որտեղ զինագործները հաղթեցին 5-2 հաշվով:

«Արսենալը» ներկա պահին հինգերորդ տեղն է զբաղեցնում Պրեմիեր լիգայի աղյուսակում և 9 միավորով հետ է մնում «Մանչեսթեր Յունայթեդից» տիտղոսի համար մրցավազքում:

Օզիլը 2013 թվականից՝ «Ռեալ Մադրիդից» «Արսենալ» տեղափոխվելուց ի վեր երեք անգամ հաղթել է Անգլիայի գավաթի խաղարկությունում:

 Ուշագրավ
«Ես ջանադրաբար մարզվում եմ»,-գրել է նա
Ֆուտբոլիստը խոսել է նաև հայերի և իտալացիների նմանության մասին
«Եթե ղեկավարությունը կորոշի, որ այս ամենի մեղքը իմն է, ես պատրաստ եմ վաղն ամեն ինչ վերջացնել»,-ասել է նա
«Ես արդեն 30 տարեկան եմ, և սիրում եմ խաղալ, ոչ թե ուղղակի ժամանակ անցկացնել նստարանին»,-ասել է նա