Վարչապետ. Մտավախություն կա, որ բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա26 հոկտեմբերի 2017 - 13:24 AMT PanARMENIAN.Net - 2017-ին գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրավորվել և ընթացքում են գտնվում մի շարք միջոցառումներ, սակայն մտավախություն կա, որ բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա, հանձնարարականներն իրագործվում են մասամբ կամ ոչ լիարժեք: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքերով՝ նշված օրենսդրական և գործնական միջոցառումներից մի քանիսը արդեն իսկ իրագործվել են, սակայն հասարակության որոշ հատվածը դրանց վերաբերյալ տեղեկացված չէ, որոշ գործարարներին դրանք պատշաճ չեն ներկայացվել, գրանցվել են սպասարկման որակի խնդիրներ և այլն, հայտնում է Panorama.am-ը: Պարզ վերլուծությունը, ըստ Կարեն Կարապետյանի, ցույց է տալիս, որ պատճառը հստակ է՝ բարեփոխումների ոչ միայն ծրագրումը, այլև դրանց հետևողական իրականացումը, նոր հնարավորությունների մասին գործարարներին պարբերաբար ծանուցումը, սիստեմատիկ հետադարձ կապի ապահովումը, պետական ծառայությունների որակին, նոր տեխնոլոգիաների կիրառմանը խստորեն հետևելը բերում են լիարժեք փոփոխության: «Այսինքն անհրաժեշտ և ուղղակի պարտադիր է մշակված քաղաքականության մշտական, հետևողական մոնիտորինգ: Անհրաժեշտ է, որ մեր քաղաքացին լիարժեք օգտվի արդեն իսկ ընձեռած բոլոր նոր հնարավորություններից՝ հարկերի վրա ավելի քիչ ժամանակ ծախսի, էլեկտրականության միացումներն ավելի օպերատիվ ստանա, տեղեկանքների համար չհասնի պատկան գրասենյակներ, որ պարզի դրանք կարելի էր ստանալ նաև փոստով, մոտակա բանկային մասնաճյուղից կամ էլեկտրոնային ծառայությունների միջոցով»,- ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը հանձնարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին համագործակցելով «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի» հետ՝ երկշաբաթյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ, միջոցառումների փաստացի, ոչ թե փաստաթղթային իրագործման, գործարար աշխարհում դրանց տարածման օբյեկտիվ ցուցիչների կազմման և մոնիտորինգի համակարգի գործարկման վերաբերյալ: «Խնդրել եմ պարոն Գաբրիելյանին, որպեսզի մոտ օրերս կազմակերպի խորհրդակցություն, քանի որ մտավախություն ունենք, որ բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա, հանձնարարականներն իրագործվում են մասամբ կամ ոչ լիարժեք, կամ էլ յուրաքանչյուրը մեկնաբանում է իր պատկերացրածով, թե ինչպես պետք է կատարի»,- ասել է Կարեն Կարապետյանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում Նախարար․ Հայկական կոնյակը կկոչվի Armenian brаndy Կմշակվեն հայկական կոնյակի համար հստակ չափորոշիչներ, որոնց պետք է ենթարկվեն բոլոր կոնյակ արտադրողները ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի Նա հավելել է, որ Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է |