Մխիթարյանը հանդիպել է հաշմանդամություն ունեցող երեխաներին![]() 27 հոկտեմբերի 2017 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է հաշմանդամություն ունեցող երեխաների հետ: Ակցիան կազմակերպել էր Manchester United Foundation հիմնադրամը: Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ «Ոգեշնչենք երեխային» վերտառությամբ: Մխիթարյանը զրուցել է երեխաներից մեկի հետ։ Նա ասել է.«Լավագույնը դառնալու համար պետք է շատ աշխատես, հավատաս ուժերիդ, կատարելագործես հմտություններդ: Պետք է մշտապես աշխատել և այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի»: Ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանը հանդիպել էր «Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի սաների հետ: Հանդիպման տեսանյութը Մխիթարյանը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |