Ադրբեջանի հերթական հիստերիան. Բաքուն բողոքի նոտա է հղել Մեքսիկային

Ադրբեջանի հերթական հիստերիան. Բաքուն բողոքի նոտա է հղել Մեքսիկային

PanARMENIAN.Net - Մեքսիկայի խորհրդարանի պատգամավորների այցն Արցախ հիստերիայի հերթական նոպան է առաջացրել Ադրբեջանում: Երկրի ԱԳՆ հանձնարարությամբ, դեսպանությունը Մեքսիկայի արտաքին գերատեսչությանը բողոքի նոտա է հղել:

Մեքսիկայի խորհրդարանի նախագահ Խորխե Կարլոսն ընդունել է Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մամեդ Տալիբովին, որը ներկայացրել է իր երկրի դիրքորոշումը մեքսիկացի խորհրդարանականների՝ Արցախ կատարած «ապօրինի այցի» վերաբերյալ, գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանությունը նաև նամակներ է հղել Մեքսիկայի Պատգամավորների պալատի նախագահին և Ադրբեջան-Մեքսիկա բարեկամական խմբի համանախագահին:

Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնն հոկտեմբերի վերջին այցելել էին Արցախ: Հոկտեմբերի 24-ին մեքսիկացի պատգամավորները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել ի հիշատակ Արցախյան ազատագրական պայքարում նահատակված հայորդիների, հայտնում է ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունը:

Ընթերցեք նաև.Մեքսիկացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---