ՅՈւՆԻՍԵՖ. Աշխարհում ամեն 7 րոպեն մեկ երեխա է սպանվում![]() 2 նոյեմբերի 2017 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Ըստ ՄԱԿ Մանկական հիմնադրամի՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալների, աշխարհում յուրաքանչյուր 7 րոպեն մեկ երեխա են սպանում: Միայն 2015-ին 20 տարեկանից փոքր մոտ 119.000 երեխա ու դեռահաս է սպանվել բռնության արդյունքում: Այսպիսի տվյալներ են բերվում կազմակերպության նոյեմբերի 1-ին հրապարակված զեկույցում: Ինչպես ասվում է զեկույցում, սպանված երեխաների գրեթե կեսը Լատինական Ամերիկայի երկրներից է, գրում է Deutsche Welle-ն: Մերձավոր Արևելքի հակամարտող տարածաշրջաններում 10-19 տարեկան դեռահասների երկու երրորդը կարող է հավաքական բռնության զոհ դառնալ: 2-4 տարեկան մոտ 300 մլն երեխա պարբերաբար մարմնական և վերբալ բռնության է ենթրկվում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կողմից: 15-19 տարեկան մոտ 15 մլն աղջիկ առնվազն 1 անգամ սեքսուալ բռնության է ենթարկվել: Դպրոցահասակ երեխաների գրեթե կեսը՝ 732 մլն, ապրում է այն երկրներում, որտեղ արգելված չէ ֆիզիկական բռնությունը դպրոցներում: Միայն 53 երկրում առանց բռնության կիրառման մասին դաստիարակության մասին օրենք կա: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |