ՌԴ-ում առաջարկում են չծխողների աշխատանքային շաբաթը 5 ժամով կրճատել![]() 10 նոյեմբերի 2017 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Պետդումայի պատգամավոր Վասիլի Վլասովը նոյեմբերի 10-ին դիմել է ՌԴ աշխատանքի և սոցպաշտպանության նախարար Մաքսիմ Տոպիլինին՝ խնդրելով քննարկել չծխողների համար աշխատանքային շաբաթը 5 ժամով կրճատելու հնարավորությունը: Այդպիսով չծխողների համար աշխատանքային շաբաթը կկազմի 35 ժամ: Նա հիշեցրել է, որ ՌԴ տնտեսական կորուստները ծխելու համար կազմում են ՀՆԱ-ի 3 տոկոսը: Նա համարում է, որ պետմարմինները պետք է քաղաքացիներին խթանեն հրաժարվել ծխելուց, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Այս դեպքում կարելի է կիրառել եվրոպական փորձը, որտեղ չծխողներին տրամադրվում են լրացուցիչ սոցիալական երաշխիքներ ու կրճատված աշխատանքային շաբաթ»,-ասել է Վլասովը: Այժմ, ըստ ՌԴ աշխատանքային օրենսգրքի աշխատանքային շաբաթվա տևողությունը չի կարող գերազանցել շաբաթական 40 ժամը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |