Միխայիլ Զադորնովը մահացել է![]() 10 նոյեմբերի 2017 - 11:48 AMT PanARMENIAN.Net - 69 տարեկանում մահացել է հայտնի ռուս երգիծաբան Միխայիլ Զադորնովը: Նա տևական ժամանակ է բուժվում էր քաղցկեղից: 2016-ի վերջում Զադորնովը վիրահատվել էր Գերմանիայում: Ըստ նրա հարազատների և մերձավորների, բուժումը նպաստել էր նրա վիճակի զգալի բարելավմանը, գրում է «Իզվեստիան»: Ավելի վաղ ԶԼՄ-ներում գրեցին, որ Զադորնովը հրաժարվել է հեթանոսությունից և ուղղափառություն է ընդունել: Միխայիլ Զադորնովը հայտնի գրող-երգիծաբան է, դրամատուրգ, զավեշտաբան, կոմիկ, Ռուսաստանի գրողների միության անդամ։ Նա 10-ից ավելի գրքերի հեղինակ է, այդ թվում քնարական և երգիծական պատմվածքների, ակնարկների, հումորեսկների, ճամփորդական նոթերի և պիեսների։ Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |