Netflix-ը Ռոմանովների կործանման մասին սերիալ կնկարահանի

Netflix-ը Ռոմանովների կործանման մասին սերիալ կնկարահանի

PanARMENIAN.Net - Ամերիկյան Netflix-ը թանկարժեք սերիալ է նկարահանում Ռոմանովների արքայատոհմի կործանման մասին, որը կոչվում է «Վերջին արքաները»:

Ընկերությունը գնել է բազմասերիանոց ֆիլմի նկարահանման իրավունքները Nutopia կինոընկերությունից: Սերիալը 6 էպիզոդ կունենա: Նախատեսվում է հեռարձակումը սկսել 2018-ին, պրեմիերայի հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ, գրում է ՌԻԱ Նովոստին Deadline պորտալի վրա հղումով:

Ինչպես գրում է պորտալը, սերիալը կմիավորի վավերագրական քրոնիկոնն ու իրադարձությունների շարադրումը: Սերիալը կներկայացնի Ռոմանովների արքայատոհմի անկումն ու Նիկոլայ Երկրորդի և արքայական ընտանիքի մահվան պատմությունը:

Ավելի վաղ Ռուսաստանում մեծ հանրային արձագանք ստացավ «Մաթիլդա» ֆիլմը Նիկոլայ Երկրորդի երիտասարդ տարիների մասին, երբ նա տարված էր բալետի պարուհի Մաթիլդա Քշեսինսկայայով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---