ՀՀ սամբոյի հավաքականը ԱԱ-ում 5 մեդալ է նվաճել

ՀՀ սամբոյի հավաքականը ԱԱ-ում 5 մեդալ է նվաճել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ին Սոչիում ավարտված սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել:

Մրցումների վերջին օրը մարտական սամբոյի մրցումներում 52 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը, հաղթելով բոլոր մրցակիցներին, եզրափակչում պարտության է մատնել ղրղըզ մարզիկին և զբաղեցրել առաջին տեղը՝ դառնալով աշխարհի չեմպիոն:

68 կգ քաշային կարգում Վաչիկ Վարդանյանը եզրափակչում 0:9 հաշվով պարտվել է ռուսաստանցի Դանիլ Վոեվոդինին՝ արծաթ նվաճելով:

Հայաստանի հավաքականը գրավել է 3-րդ տեղը թե՛ մարզական, թե՛ մարտական սամբոյի թիմային հաշվարկով, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ, մարզական սամբոյում Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) ոսկե մեդալ էր նվաճել: Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) և Արսեն Խանջյանը (100 կգ)՝ բրոնզ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---