Ադրբեջանում նավթի արդյունահանումը նվազել է 7,2%-ով![]() 14 նոյեմբերի 2017 - 13:29 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականի առաջին 10 ամիսներին Ադրբեջանում նավթի արդյունահանումը նվազել է 7,2%-ով: Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնում է երկրի պետական վիճակագրական ծառայությունը: Ծառայության տվյալների համաձայն՝ 2,6%-ով նվազել են նաև շուկա արտահանվող գազի ծավալները, 0,9%-ով՝ նավթի թափոնների մշակման ծավալներ: Համաձայն Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կանխատեսումների՝ 2017-ին Ադրբեջանի տնտեսությունում գրանցված հետընթացը կկազմի 1,3%, նախկին 1,1%-ի փոխարեն: Բանկի հրապարակման մեջ ասվում է, որ նվազում է գրանցվել արդյունաբերության մեջ՝ 5,8%, և նավթարդյունաբերման ոլորտում՝ 9%, ինչն առիթ կհանդիսանա Ադրբեջանի ՀՆԱ-ն վերանայելու համար: Միջին տարեկան գնաճն Ադրբեջանում, ըստ բանկի կանխատեսումների, 2017-ի ավարտին կկազմի 14%, թեև նախորդ զեկույցում ակնկալվում էր 9%: Բանկը 2018-ի համար 10% գնաճ է կանխատեսել, թեև նախկինում՝ 8% էր: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |