ԶԼՄ-ներ. Ադրբեջանցի գործարար Իսմայիլովը ցանկացել է սպանել Աբրահամ Ռուսոյին![]() 14 նոյեմբերի 2017 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Չերքիզյան շուկայի նախկին սեփականատեր,ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովին կասկածում են 8 սպանություն, ինչպես նաև Աբրահամ Ռուսոյի դեմ մահափորձը, կազմակերպելու մեջ: Ըստ քննության, Իսմայիլովը կարող է մեղսակից լինել ՌԴ Ֆիզիկական կուլտուրայի համալսարանի պրոռեկտոր Միխայիլ Բոդինի սպանությանը: Ասվում է նաև, որ Թելման Իսմայիլովը մարդասպանների է վարձել երգիչ Աբրահամ Ռուսոյին սպանելու համար, որի պրոդյուսերն է եղել ժամանակին, գրում է Life.ru-ն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանն արտոնել է Թելման Իսմայիլովի ձերբակալությունը՝ մեղադրելով նրան 2 սպանության կազմակերպման մեջ: Այդ մասին հայտնել էր նրա փաստաբան Մարինա Ռուսակովան: Իսմայիլովին մեղադրանք է ներկայացվել 2 և ավելի անձանց սպանության, ինչպես նաև զենքի ապօրինի շրջանառության համար: Ադրբեջանցի գործարարի հետքն է հայտնաբերվել նաև հողօգտագործման դեպարտամենտի մի պաշտոնյա կնոջ սպանության գործում: 2015-ին Forbes-ը 600 մլն դոլար էր գնահատել Իսմայիլովի կարողությունը, իսկ 2016-ին նա մեծ ֆինանսական խնդիրներ ունեցավ: 2017-ին ադրբեջանցի գործարարը սնանկ ճանաչվեց: Հայտարարված է Իսմայիլովի միջազգային հետախուզում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |