Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել Մ 20 աշխարհի առաջնությունում

Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել Մ 20 աշխարհի առաջնությունում

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատիստները հաջող են հանդես եկել Իտալիայի Տարվիզիո քաղաքում մեկնարկած շախմատի Մ 20 տարեկանների աշխարհի առաջնության առաջին տուրում:

Տղաների պայքարում Հայկ Մարտիրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը հաղթանակ են տարել Տիգրան Հարությունյանը ոչ ոքի է խաղացել: Աղջիկների պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սիրանուշ Ղուկասյանը ևս հաղթանակով է մեկնարկել, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Աշխարհի առաջնությունը կավարտվի նոյեմբերի 25-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---