Հայաստանում ամենաբարձր աշատավարձը ՏՏ-ում, ամենացածրը՝ մշակույթի ոլորտում զբաղվածներինն է14 նոյեմբերի 2017 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2017 թվականի սեպտեմբերին միջին անվանական («կեղտոտ») ամսական աշխատավարձը բարձրացել 2%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 187.493 դրամի փոխարեն կազմելով 191.199 դրամ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ պետական հատվածում սեպտեմբերին միջին աշխատավարձն աճել է 2,2%-ով, մասնավորում՝ 0,5%-ով: Ընթացիկ տարվա օգոստոսին Հայաստանում միջին ամսական ամենաբարձր աշխատավարձը ստացել են կապի և տեղեկատվության ոլորտում աշախատողները՝ 435.591 դրամ: Միջին ամսական աշխատավարձի չափով երկրորդ տեղում հանքարդյունաբերության ոլորտն է՝ 392.613 դրամ, երրորդում՝ ֆինանսական և ապահովագրական ոլորտները՝ 390.242 դրամ: Ամենացածր միջին ամսական աշխատավարձը գրանցվել է մշակույթի՝ 115.570, և գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտներում՝ 122.255 դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |