ԱՄՆ Պետդեպը հորդորել է իր քաղաքացիներին Ադրբեջանում չվիրահատվել և դեղ չգնել

ԱՄՆ Պետդեպը հորդորել է իր քաղաքացիներին Ադրբեջանում չվիրահատվել և դեղ չգնել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետական դեպարտամենտը հորդորել է իր քաղաքացիներին, որոնք Ադրբեջան են այցելում, չվիրահատվել այդ երկրում և դեղորայք չգնել Ադրբեջանի դեղատներից: Դա հաստատել է նաև Ադրբեջանի առողջապահության նախարարի տեղակալ Էլսեվեր Աղաևը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Անդրադառնալով այդ իրողությանը՝ Աղաևն ասել է,որ դա ԱՄՆ Պետդեպարտամենտի խորհուրդն է իր քաղաքացիներին:

Նա հավելել է նաև, որ ամեն դեպքում Ադրբեջանում բնակվող ԱՄՆ քաղաքացիներն օգտվում են Ադրբեջանի առողջապահական համակարգից, «քանի որ աշխարհում չկա այնպիսի վիրահատություն, որը չի արվում» այդ երկրում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---