Զիմբաբվեում հեղաշրջում է. Նախագահ Մուգաբեն կալանքի տակ է15 նոյեմբերի 2017 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Զիմբաբվեում պետական հեռուստաընկերության շենքը գրաված զինվորականները հայտարարել են, որ կալանավորել են երկրի նախագահ Ռոբերտ Մուգաբեին և նրա ընտանիքին: Ընդ որում, նրանք չեն համարում, որ դա ռազմական հեղաշրջում է և հայտարարում են, որ Մուգաբեին և նրա հարազատաներին ոչինչ չի սպառնում: Իշխող «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն-Հայրենասիրական ճակատ» կուսակցությունում հայտարարել են, որ այդ քայլն անհրաժեշտ էր «ազգի առողջության համար»: «Ոչ Զիմբաբվեն, ոչ կուսակցությունը Մուգաբեի, կամ նրա կնողջ սեփականությունը չեն: Այսօր նոր դարաշրջան է սկսվում»,-ասվում է կուսակցության հայտարարության մեջ: Ըստ տեղական ԶԼՄ-ների, Մուգաբեն պատրաստվում է հրաժարական տալ, իսկ նրա հետնորդը կդառնա ոչ թե կինը, ինչպես նախկինում էր ասվել, այլ փոխնախագահ Էմերսոն Մնանգագվան: Զինյալները գրավել են հեռուստաալիքի շենքը նոյեմբերի լույս 15-ի գիշերը: «Մենք ուզում ենք հավաստիացնել, որ նախագահն ու նրա ընտանիքը ողջ և առողջ են, նրանց անվտանգությունը երաշխավորվում է», - ասել է եթերում զինվորական համազգեստով անձը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ֆրանսիական համալսարանի ուսանողները նաև պրակտիկա են անցնում խմբի ընկերություններում, այդ թվում և Ucom-ում Վարդապետյան. «Մարտի 1»-ի գործով նոր փամփուշտներ կան` ուղարկվել են փորձաքննության «Այո, նոր են, մարդիկ ներկայացնում են»,–ասել է նա |