Դա Վինչիի նկարը վաճառվել է ռեկորդային $450 միլիոնով

Դա Վինչիի նկարը վաճառվել է ռեկորդային $450 միլիոնով

PanARMENIAN.Net - Christie’s աճուրդում ռեկորդային գնով վաճառվել է Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որը պատկանում էր հայտնի ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևին: Միլիարդատերն այն գնել էր $127 միլիոնով:

Գնորդը կտավի համար առաջարկել էր 400 մլն դոլար, կտավի ընդհանուր արժեքը կազմել է $450,3 մլն, ասվում է աճուրդի տան կայքում:

Սակարկությունը կես ժամ է տևել, կտավի մեկնարկային գինը 4 անգամ ցածր էր՝ 100 մլն դոլար, հայտնում է RBK-ն:

Դա Վինչին ստեղծել է «Աշխարհի փրկիչը» կտավը մոտավորապես 1500թ.: Կտավը եղել է Եվրոպայի արքայական տոհմերի հավաքածուներում և առաջին անգամ աճուրդի հանվել 1958-ին Sotheby’s-ում: Այն ժամանակ դեռ Դա Վինչիի հեղինակ լինելը հաստատված չէր և նկարը պայմանականորեն դասեցին Դա Վինչիի դպրոցին: Գնորդը ընդամենը 45 ֆունտ վճարեց կտավի համար:

Մասնավոր հավաքածուներում գտվող Դա Վինչիի միակ հայտնի կտավը վաճառվել է ամենաթանկ գնով: Մինչ այդ ամենաթանկարժեք գործարքն էր համարվում հանրային սակարկությունների ժամանակ Պաբլո Պիկասոյի «Ալժիրցի կանայք» (1955) կտավի վաճառքը $179,4 մլն: Դա 2015-ի մայիսին էր, իսկ նույն թվականի նոյեմբերին Christie's-ում $170,4 մլն վաճառվեց հայտնի իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլյանիի «Մերկ պառկածը» նկարը: .

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---