Աճուրդ՝ Երևանում. Կվաճառվեն Այվազովսկու, Գորկու, Սարյանի և այլոց գործերը18 նոյեմբերի 2017 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին Երևանի «Շեդևր» պատկերասրահում կանցկացվի հայ նկարիչների բացառիկ ստեղծագործությունների «Ընտրանի» աճուրդը: Մասնակիցների ուշադրությանը կներկայացվի հայ դասականների, մոդեռնիստների և ժամանակակիցների 43 բացառիկ ստեղծագործություն, այդ թվում Հովհաննես Այվազովսկու, Արշիլ Գորկու, Մարտիրոս Սարյանի, Ժանսեմի, Երվանդ Քոչարի գործերից, ասվում է աճուրդի կազմակերպիչների ֆեյսբուքյան էջում: Աճուրդը նախաձեռնել է AA Auction Հայաստանի աճուրդի տունը: Աճուրդի դրված գործերը մասնավոր հավաքածուներից են, որոնցից շատերը երբեք չեն ցուցադրվել: Առաջին անգամ դրանք ներկայացվել են 2017-ի սեպտեմբերին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կազմակերպված «Ընտրանի» ցուցահանդեսին: Մինչ դեկտեմբերի 2-ը լոտերը կցուցադրվեն «Շեդևր» պատկերասրահում, Հայաստանի բաժանման հետևանքով Արևմտյանի և Արևելյանի, ինչպես նաև 1915թ. Հայոց ցեղասպանության արդյունքում առաջացած ընդարձակ Սփյուռքի, հայ կերպարվեստի պատկերը հատվածային է: Այս առումով կարևոր է «Ընտրանի» աճուրդի ներկայացված հայ կերպարվեստի ընտրանու պատմաժամանակագրական և աշխարհագրական ընդգրկումը. այն ասես ամբողջացնում է վերջինիս պատկերն ընդհանուր գծերով: Այստեղ են ներկայացված հայ արվեստագետներ, որ ապրել և ստեղծագործել են և՛ Ռուսական կայսրությունում, և՛ խորհրդային Հայաստանում, և՛ Սփյուռքում (Եվրոպա և Ամերիկա), և՛ անկախ Հայաստանում, ասվում է : Հայ կերպարվեստն իր ազգային առանձնահատկություններով, իր անցած պատմական վայրիվերումներով, անկումներով ու վերելքներով հանդերձ, համաեվրոպական գեղարվեստական ժառանգության անբաժանելի մասն է: «Ընտրանի» աճուրդով հայ կերպարվեստը կներկայացվի իր ողջ բազմազանությամբ, ինչը թույլ կտա հետևել 19-րդ դարի վերջից՝ 21-րդ դարի սկիզբ նրա հիմնական միտումներին ու փուլերին: Աճուրդի մեկնարկը կլինի ժամը՝ 17:00-ին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |