Բնապահպանական իրավախախտումների համար տուգանքները կարող են կրկնապատկվել18 նոյեմբերի 2017 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մտադիր է կրկնապատկել բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները: Համաձայն «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի՝ անտառային ֆոնդի հողերն առանց թույլտվության օգտագործելու, ինքնակամ զավթելու և այստեղ շինարարություն իրականացնելու դեպքում քաղաքացիների համար նվազագույն աշխատավարձի նախկին հիսնապատիկից հարյուրապատիկի չափով տուգանքի փոխարեն, կսահմանվի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով տուգանք, պաշտոնատար անձանց նկատմամբ կկիրառվի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով տուգանք: Քաղաքացիների համար և պաշտոնատար անձանց համար տուգանքների չափը կկրնապատկվի նաև բնափայտի ապօրինի մթերման, ապօրինի ձեռք բերված անտառանյութը տեղափոխելու, անտառների վիճակի և վերարտադրության վրա բացասաբար անդրադարձող օբյեկտներ շահագործման հանձնելու, անտառը կենցաղային թափոններով, ռադիոակտիվ և քիմական նյութերով, կեղտաջրերով և այլ վնասակար արտադրական թափոններով աղտոտելու համար: Նախագծով հրկիզման, կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, և մշակաբույսերը ոչնչացնելու կամ վնասելու համար քաղաքացիները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձինք ՝ երկուհարյուրհիսնապատիկի չափով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել |