Դմիտրի Խվորոստովսկին մահացել է

Դմիտրի Խվորոստովսկին մահացել է

PanARMENIAN.Net - Լոնդոնում 55 տարեկանում վախճանվել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին: Այդ մասին հայտնել է երգիչ Դմիտրի Մալիկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մալիկովն ասել է, որ տեղեկացել է այդ մասին բանաստեղծուհի Լիլիա Վինոգրադովայից, որը շատ մոտ էր Խվորոստովսկու հետ և մինչև վերջին պահը նրա մոտ է եղել:

Խվորոստովսկին մահացել է երկարատև և ծանր հիվանդությունից հետո: 2015-ի հուլիսին երգիչը հայտարարեց, որ տառապում է գլխուղեղի քաղցկեղով:

Խվորոստովսկուն համաշխարհային ճանաչում բերեց 1989-ի հաղթանակը BBC-ի հեռուստատեսային Աշխարհի երգիչ մրցույթում, որտեղ նա արժանացավ Լավագույն ձայն տիտղոսին և ստացավ գլխավոր մրցանակը:

Ֆրանսիական Նիսի Nice Opera-ում դեբյուտից հետո Խվորոստովսկուն սկսեցին հրավիրել աշխարհի լավագույն օպերային թատրոնները: Նա երգել է Լոնդոնի Քովենթ Գարդենում, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում, Չիկագոյի Լիրիկ օպերայում, Փարիզի օպերայում, Միլանի Լա սկալայում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---