Հակաահաբեկչական գործողություն Թբիլիսիում․ 2 կասկածյալ ձերբակալվել է

Հակաահաբեկչական գործողություն Թբիլիսիում․ 2 կասկածյալ ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Թբիլիսիի Գաբրիել Սալոսի փողոցում 16 ժամ տևած հակաահաբեկչական գործողության արդյունքում 2 քաղաքացի է ձերբակալվել։

Գործողության ընթացքում տեղի է ունեցել փոխհրաձգություն հատուկջոկատայինների ու կասկածյալների միջև։

Շենքի բնակչությունը գործողության ընթացքում տարհանվել էր, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը։

Հայտնի է, որ գործողության ընթացքում հատուկջոկատայիններից մեկը վիրավորվել է։

Գործողության ու դրա թիրախների մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---