Ամերիաբանկի «Քոչար» մասնաճյուղը բացվել է. Արտոնյալ պայմաններով ծառայություններ կմատուցի

Ամերիաբանկի «Քոչար» մասնաճյուղը բացվել է. Արտոնյալ պայմաններով ծառայություններ կմատուցի

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը «Ռիո» առևտրաժամանցային կենտրոնում բացեց իր նոր՝ «Քոչար» մասնաճյուղը: Այն երկար աշխատանքային գրաֆիկով բանկի չորրորդ մասնաճյուղն է, աշխատելու է շաբաթը 7 օր՝ ժամը 10:30-ից մինչև 21:15-ը:

Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանի խոսքով՝ մասնաճյուղը հնարավորություն կտա հաճախորդներդներին օգտվել բանկի ծառայություններից ինչպես ցերեկային ժամերին, այնպես էլ երեկոյան՝ աշխատանքից հետո:

«Սա Երևան քաղաքի մոլերի տարածքում թվով արդեն չորրորդ մասնաճյուղն է, որն ունենալու է երկար աշխատանքային գրաֆիկ: «Քոչար» մասնաճյուղը նպատակ ունի նաև բեռնաթափելու Ամերիաբանկի «Կոմիտաս» մասնաճյուղը, որը միակն էր ամբողջ Արաբկիր վարչական շրջանում»,- ասաց Արման Բարսեղյանը:

Նրա խոսքով, բանկի համար ամենակարևորը հաճախորդներին արագ և որակյալ սպասարկելն է, ինչին միտված է նաև նոր մասնաճյուղի բացումը:

«Անում ենք առավելագունը, որպեսզի բացթողումներ չլինեն հաճախորդներին սպասարկելիս: Սա, կարծում եմ, այն հիմնական կետն է, որի շնորհիվ հաճախորդների մեծ ներհոսք կա Ամերիաբանկ», - նշեց Բարսեղյանը: Նրա խոսքով՝ առաջիկա երեք ամսվա ընթացքում մասնաճյուղը գրավիչ արշավներ և զեղչեր է առաջարկելու հաճախորդներին:

«Ունենալու ենք արշավ, մասնավորապես` ինտերնետ բանկինգի և քարտերի գծով: Գործելու են գրավիչ զեղչեր, ուստի` կոչ ենք անում բոլոր հաճախորդներին օգտվել այս արշավից», - ասաց Արման Բարսեղյանը:

Նոր մասնաճյուղն առաջարկում է նաև արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկակական և իրավաբանական անձանց համար, որոնք մինչև 2018-ի մարտի 31-ը կդառնան Ամերիբանկի հաճախորդ՝ հաշիվ բացելով «Քոչար» մասնաճյուղում:

Բանկը, մասնավորապես, առաջարկում է մեկ տարվա անվճար սպասարկմամբ Ամերիա Օնլայն և Մոբայլ Բանկինգ համակարգի, Business քարտի, ընկերության երկու ղեկավարին կամ իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային քարտի՝ բացառությամբ Platinum կամ Infinite քարտերի, տրամադրում:

Նոր ֆիզանձի հաշիվ բացելու դեպքում, մասնաճյուղն առաջարկում է նաև Ամերիա Օնլայն, Մոբայլ և Հեռախոսային Բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում, ինչպես նաև մեկ դեբետային կամ կրեդիտային քարտի՝ բացառությամբ Platinum կամ Infinite քարտերի, տրամադրում՝ մեկ տարվա անվճար սպասարկմամբ:

Նոր մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները: Դրա տարածքում նաև տեղադրված են կանխիկ մուտքագրման բանկոմատ և վճարային տերմինալ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---