L’Equipe. ՄՅՈւ-ն կարող է Մխիթարյանին Գրիզմանով փոխարինել![]() 23 նոյեմբերի 2017 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Ֆրանսիայի հավաքականի և «Ատլետիկո Մադրիդ» ակումբի հարձակվող Անտուան Գրիզմանին դիտարկում է որպես Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր փոխարինող: Նշվում է, որ անգլիական ակումբն արդեն վաղուց է հետևում Գրիզմանին, սակայն չի հաջողվում նրան դուրս բերել «Ատլետիկո Մադրիդից»: Սակայն ամեն ինչ դեռ կարող է փոխվել հօգուտ Օլդ Թրաֆորդ Գրիզմանի տեղափոխման, հայտնում է Express-ը ֆրանսիական L’Equipe-ի վրա հղումով: Ըստ աղբյուրի,ՄՅՈւ-ն 26-ամյա ֆրանսիացու համար պայքարում է «Ռեալ Մադրիդի» և «Բարսելոնայի» հետ: Գրիզմանը բոլոր շանսերն ունի փոխարինելու անգլիական ակումբում հայ ֆուտբոլիստին, առավել ևս, որ վերջին շրջանում քննարկվում է Մխիթարյանի դիրքի թուլացումը ՄՅՈւ-ում, գրում է պարբերականը: Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ գրեցին, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը պայքարում է «Մանչեսթեր Յունայթեդում» իր ֆուտբոլային կարիերայի համար՝ ակումբին միանալուց 16 ամիս անց: Բրիտանական The Sun լրատվամիջոցի փոխանցմամբ, ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն և ՄՅՈւ-ն դեռ վերապահումով են մոտենում 28-ամյա ֆուտբոլիստին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |