Գործադիրը նվազագույնը $10 մլն արժողությամբ տվյալների պահոց է ստեղծելու24 նոյեմբերի 2017 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հաստատել է Հայաստանի տարածքում տվյալների պահոց ստեղծելու ծրագիրը: Կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, կենտրոնը ստեղծվելու է պետության և մասնավոր հատվածի գործակցությամբ: Նպատակը պետական կառավարման մարմիններում տեղեկատվական միասնական համակարգի ներդրման միջոցով քաղաքացիներին և իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների միասնական չափանիշների ձևավորումն է: Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտնել է, որ հարցը քննարկվում է մի քանի մասնավոր ընկերությունների հետ: «Նախնական հաշվարկներով՝ արժեքը սկսվում է 10 մլն դոլարից: Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում պետությունն ապահովում է ենթակառուցվածքներով և շենքով, մնացած ներդրումներն անելու է մասնավորը: Մենք նախատեսում ենք մինչև օգոստոս ավարտել մրցույթը», - ասել է Վահան Մարտիրոսյանը: Որոշմամբ նախպատեսվում է նաև տեղեկատվական համակարգերի անվտանգության և պաշտպանության նորագույն միջոցներ ներդնել: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |