Գործադիրը նվազագույնը $10 մլն արժողությամբ տվյալների պահոց է ստեղծելու

Գործադիրը նվազագույնը $10 մլն արժողությամբ տվյալների պահոց է ստեղծելու

PanARMENIAN.Net - Կառավարությունը հաստատել է Հայաստանի տարածքում տվյալների պահոց ստեղծելու ծրագիրը: Կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, կենտրոնը ստեղծվելու է պետության և մասնավոր հատվածի գործակցությամբ:

Նպատակը պետական կառավարման մարմիններում տեղեկատվական միասնական համակարգի ներդրման միջոցով քաղաքացիներին և իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների միասնական չափանիշների ձևավորումն է:

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտնել է, որ հարցը քննարկվում է մի քանի մասնավոր ընկերությունների հետ:

«Նախնական հաշվարկներով՝ արժեքը սկսվում է 10 մլն դոլարից: Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում պետությունն ապահովում է ենթակառուցվածքներով և շենքով, մնացած ներդրումներն անելու է մասնավորը: Մենք նախատեսում ենք մինչև օգոստոս ավարտել մրցույթը», - ասել է Վահան Մարտիրոսյանը:

Որոշմամբ նախպատեսվում է նաև տեղեկատվական համակարգերի անվտանգության և պաշտպանության նորագույն միջոցներ ներդնել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---