Երևանը ձմեռն աղ ու ավազով կդիմավորի24 նոյեմբերի 2017 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը և պետի տեղակալ, Երևանի օպերատիվ շտաբի պետ Արտեմ Աբրահամյանը ստուգել են «Սանիթեք» ընկերության պատրաստվածությունը ձմռանը: Ըստ ստուգայցի արդյունքների՝ բոլոր մեքենասարքավորումները նախապատրաստված են, անվադողերն ու խոզանակները փոխարինվել են նորերով, ինչպես նաև ներգրավվել են լրացուցիչ աշխատակիցներ: Մեքենասարքավորումները նաև գործարկվել են, ստուգվել է դրանց տեխնիկական վիճակը: Նշվել է, որ տարբեր ընկերությունների հետ ձեռք են բերվել համաձայնություններ՝ առաջացած տեխնիկական խնդիրներն արագորեն լուծելու համար: Միաժամանակ կուտակվել է անհրաժեշտ ծավալի աղ ու ավազ. ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ դրանք բաշխվելու են ոչ թե երկու, այլ՝ միաժամանակ չորս պահեստներից՝ աշխատանքների նպատակայնությունն ապահովելու համար: Աղ ու ավազ է բաշխվել նաև մայրաքաղաքի վարչական շրջանների դպրոցներին, մանկապարտեզներին, մշակութային տներին՝ ներքին բակային տարածքներում օգտագործելու համար, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը կարևորել է նաև բնակիչների կողմից անվտանգության կանոնների պահպանումը՝ հատկապես վտանգավոր համարելով մաշված կամ ոչ ձմեռային անվադողերով երթևեկելը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |