ՏՄՊՊՀ. Ձուն 2016-ի համեմատ աննշան է թանկացել24 նոյեմբերի 2017 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Հավկիթի շուկայում 2017-ի նոյեմբերին՝ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ընդամենը 2-3 դրամի գնաճ է գրանցվել, այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը: Նա ասաց, որ գնագոյացումը պայմանավորված է նաև սեզոնայնությամբ: «Սովորաբար, տարվա այս ժամանակահատվածում, մի շարք հանգամանքներով՝ այդ թվում նաև պահանջարկի էական ավելացմամբ և ներկրումներով պայմանավորված, նկատվում են գնային որոշակի տատանումներ»,- ասաց Գայանե Սահակյանը՝ հավելելով նաև, որ ձվի դեֆիցիտի վերաբերյալ շրջանառվող տեղեկություններն անհիմն են՝ ապրանքատեսակը վաճառվում է նույն ծավալներով, ինչ՝ նախկինում: ՏՄՊՊՀ-ից հաստատեցին, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներից սկսած նորզելանդական կարագի գինը շարունակական աճ է գրանցել մինչև հոկտեմբեր ամսվա վերջ. օգոստոս-սեպտեմբերին 1 կգ նորզելանդական կարագի գինը կազմել է մոտ 3.000 դրամ, մինչև հոկտեմբերի վերջ այն կազմել է 4.500 դրամ: «Վերջին մեկ ամսվա ընթացքում գինը եղել է կայուն, որևէ գնային փոփոխություն տեղի չի ունեցել», - ասաց Սահակյանը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է բացառապես նորզելանդական կարագին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |