Թուրքիան որոնում է Հայաստանով Գերմանիա փախած նախկին դատախազներին

Թուրքիան որոնում է Հայաստանով Գերմանիա փախած նախկին դատախազներին

PanARMENIAN.Net - Թուրքիայի Գերագույն դատարանն Ինտերպոլին է փոխանցել 3 նախկին դատախազի անձնական գործերը՝ պահանջելով միջազգային հետախուզում հայտարարել: Ցուցակում են Զեքերիա Օզը, Ջելալ Կարան և Մեհմեդ Յուզգեչը: Նրանց բոլորին կասկածում են Գյուլենի Ֆետո կազմակերպությանը հարելու մեջ:

Նախկին դատախազները հեռացել են Թուրքիայից 2015-ին և Վրաստանի ու Հայաստանի տարածքով հասել Գերմանիա: Անկարան պահանջել էր Բեռլինից արտահանձնել նրանց, սակայն պատասխան չի ստացել:

Պաշտոնական Բեռլինը Ֆեթուլահ Գյուլենի շարժումը համարում է «կրոնական ուղղվածության կազմակերպություն»` մերժելով նուրսիստներին հետապնդելու Անկարայի պահանջը: Մերկելի կառավարությունը նաև խոստովանում է, որ զգալի ֆինանսական միջոցներ է տրամադրում նուրսիստներին»

Ըստ թուրքական իշխանությունների, Գյուլենի գլխավորած գաղտնի կազմակերպության նպատակը իշխանափոխությունն է Թուրքիայում: Բոլոր վերոնշյալ դատախազները գործեր էին վարում՝ կապված կոռուպցիայի հետ իշխանության վերին շերտերում, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

2013-ին կասկածի տակ հայտնվեցին նույնիսկ նախագահ Էրդողանի ընտանիքի անդամները, մասնավորապես, նրա որդի Բիլյալ էրդողանը:

«Մեծ կաշառք» գործողության շրջանակում 2013-ի դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում անցկացված գործողության արդյունքում 52 մարդ ձերբակալվեց, այդ թվում գործարարներ ու որոշ նախարարների որդիներ: Գործարարներին ձերբակալել էին կոռուպցիայի, մաքսանենգության ու թմրանյութերի իրացման մեղադրանքով:

4 նախարար ստիպված եղան հրաժարական տալ, այդ թվում ներքին գործերի նախարարը: Նրանց մեղադրում էին թենդերների հետ մեքենայությունների, պաշտոնեական դիրքի չարաշահումների, կաշառք վերցնելու մեջ: Սակայն 2014-ին որոշվեց, որ բավարար ապացույցներ չկան, ինչպես չկան հիմքեր քրեական հետապնդման համար:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---