Օրբելյանը և Խվորոստովսկին ներկայացված են «Գրեմմի-2018»-ին

Օրբելյանը և Խվորոստովսկին ներկայացված են «Գրեմմի-2018»-ին

PanARMENIAN.Net - Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը և օրերս կյանքից հեռացած ռուս հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին ներկայացված են «Գրեմմի» մրցանակաբաշխությանը: Այդ մասին ասվում է մրցանակաբաշխության կայքում:

Նրանք ներկայացած են «Լավագույն դասական սոլո ալբոմ» անվանակարգում՝ «Սվիրիդով. Հեռացող Ռուսաստան» ձայնասկավառակի համար:Խվորոստովսկին կատարում է երգերը Օրբելյանի ղեկավարած Սանկտ Պետերբուրգի Ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի և «5-ի ոճը» Ռուսական ժողովրդական գործիքների համույթի նվագակցությամբ:

«Գրեմմի» մրցանակաբաշխությունը կանցկացվի 2018-ի հունվարի 28-ին, Նյու Յորքում:

Օրբելյանը հավակնում էր «Գրեմմիի» նաև 2014-ին՝ Ռոսսինիի արիաների նվագախմբային ձայնագրությունների համար: Խվորոստովսկին հավակնել է մրցանակին 3 անգամ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---