Տիգրան Մանսուրյանը ներկայացված է «Գրեմմի» մրցանակաբաշխության երկու անվանակարգում

Տիգրան Մանսուրյանը ներկայացված է «Գրեմմի» մրցանակաբաշխության երկու անվանակարգում

PanARMENIAN.Net - Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության միանգամից երկու անվանակարգում է առաջադրվել: Այս մասին հայտնում է մրցանակաբաշխության պաշտոնական կայքը:

Կոմպոզիտորի հեղինակած «Ռեքվիեմ»-ը ներկայացված է «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում:

Ամենամյա «Գրեմմի» 60-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է հունվարի 28-ին Նյու Յորքում:

Անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ծնվել է Լիբանանում, 1947-ին նրա ընտանիքը տեղափոխվել է Հայաստան: Մանսուրյանն ավարտել է Երևանի կոնսերվատորիան, 1992-95թթ. եղել է նրա ռեկտորը: Ներկա պահին ամբողջությամբ կենտրոնացել է ստեղծագործական գործունեության վրա: Ակտիվ կերպով աշխատել է ֆիլմերում, գրել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», Հենրիխ Մալյանի «Մենք ենք մեր սարերը» ֆիլմերի երաժշտությունը և այլն, ՀՀ ժողովրդական արտիստ է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---