Ադրբեջան-ԵՄ ավիացիոն համաձայնագրի ստորագրումը Բրյուսելում ձախողվել է

Ադրբեջան-ԵՄ ավիացիոն համաձայնագրի ստորագրումը Բրյուսելում ձախողվել է

PanARMENIAN.Net - Չնայած նախապես հայտարարվել էր Բրյուսելում նոյեմբերի 24-ին կայացած ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջան-ԵՄ ավիացիոն համաձայնագրի ստորագրման մասին, դա տեղի չի ունեցել:

Արևելյան գործընկերության երկրներից այդպիսի համաձայնագիր չեն կնքել միայն Ադրբեջանն ու Բելառուսը, գրում է ադրբեջանական Contact.az-ը:

Վրաստանը ԵՄ հետ ավիացիոն համաձայնագիրը կնքել էր 2010-ին, իսկ Հայաստանը նմանատիպ համաձայնագիր ստորագրեց նոյեմբերի 24-ին: Այդ համաձայնագիրը ստանդարտ է Արևելյան գործընկերության երկրների համար: Այն մասին, որ Ադրբեջանը ստորագրելու է համաձայնագիրը հայտարարել էր Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Մահմուդ Մամեդգուլիևը:

Ըստ ԵՄ կանոնների, երկրի ավիացիոն շուկան բաց պետք է լինի ԵՄ ընկերությունների համար, իսկ հաշվի առնելով ադրբեջանական AZAL ավիաուղիների մենաշնորհային բնույթը, ստորագրման ձախողումը չի զարմացնում, գրում է կայքէջը:

Ամեն տարի AZAL-ի բյուջեի պետական սուբսիդավորումը կազմում է 10 մլն մանաթ:

Բացի այդ, ըստ ԵՄ կանոնների, օդանավակայանն ու ազգային ավիափոխադրողը չեն կարող նույնը լինել, ինչպես Ադրբեջանում է:Ինչպես ասվում է հոդվածում, արդյունքում AZAL-ը շահեց, բայց տուժեցին Ադրբեջանի քաղաքացիները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---