Թանկյանի «7 նոտա» երաժշտական մարտահրավերի ժյուրիի անդամները հայտնի են30 նոյեմբերի 2017 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանի «7 նոտա» երաժշտական մարտահրավերի ժյուրիի անդամներն արդեն հայտնի են: Ժյուրի կգլխավորի ինքը Թանկյանը: Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է: Նախաձեռնության մրցանակը 5.000 դոլար է: Հայտերը կգնահատեն և հաղթողին կորոշեն System of a Down խմբի բաս-կիթառիստ Շավո Օդաջյանը, Capital Cities խմբի երգիչ Սեբու Սիմոնյանը, ջազ երաժիշտ և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը, UCLA համալսարանի Herb Alpert երաժշտական դպրոցի պրոֆեսոր և հիմնադիր դեկան Ջուդիթ Սմիթը մարտահրավերի հեղինակ Սերժ Թանկյանի գլխավորությամբ։ Մարտահրավերը, որի մեկնարկը տրվեց հոկտեմբերին, մի պարզ նախապայման ունի. Սերժ Թանկյանը գրել է նոր երգի առաջին 7 նոտան։ Երգը պետք է ավարտին հասցնել։ Ստեղծագործությունը կարող է լինել ջազի, ռոքի, սիմֆոնիայի ժանրերում, սակայն դրա տևողությունը չպետք է գերազանցի 3 րոպեն։ Ստեղծարար մարտահրավերների շարքը ներկայացնում է Creative Armenia-ն, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ թվային դարաշրջանում տաղանդ բացահայտելու, զարգացնելու եւ արտադրելու գլոբալ մանդատով։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Աֆեյան․ Պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերի ցավը սգալը՝ ժամանակն է քայլեր ձեռնարկել Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել 109 տարի առաջ և կրկնվում են այսօր. Փայլան. Ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել այն եզակի պաշտոնյաներին, որոնք չեն կատարել ցեղասպանության վերաբերյալ որոշումը Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը Նա կարևորել է Հայաստանի և հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները |