Լևոն Արոնյանը դարձյալ 2-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշում![]() 30 նոյեմբերի 2017 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը պահպանել է 2-րդ տեղը Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) թարմացված դեկտեմբերի վարկանիշում: Հայ շախմատիստի վարկանիշը 2805 է: Վարկանիշը նախկինի պես գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 2837 միավորով: Երրորդ հորիզոնականում ադրբեջանցի շախմատիստ Շահրիյար Մամեդյարովն է՝ 2799 միավորով: Աշխարհի լավագույն 100 շախմատիստների ցանկում են նաև Հայաստանը ներկայացնող Գաբրիել Սարգսյանը՝ 72-րդ հորիզոնական, և Վլադիմիր Հակոբյանը`78-րդ հորիզոնական: Լավագույն 10-յակում են նաև Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն, Վլադիﬕր Կրաﬓիկը, Վիշի Անանդը, Հիկարու Նակամուրան և Դին Լիժենը: Լևոն Արոնյանը պահպանել էր 2-րդ տեղը նաև ՖԻԴԵ-ի նոյեմբերի վարկանիշում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |