Արտուշ Ասրյանը՝ մարտական սամբոյի ՌԴ գավաթի հաղթող

Արտուշ Ասրյանը՝ մարտական սամբոյի ՌԴ գավաթի հաղթող

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ Արտուշ Ասրյանը Պետրոզավոդսկից դարձել է մարտական սամբոյի Ռուսաստանի գավաթի մրցաշարի հաղթողը:

«Նա շատ համարձակ մարզիկ է, 2 անգամ հաղթել է ՌԴ երիտասարդական առաջնություններում, 3 անգամ դարձել է երկրի առաջնությունների բրոնզե մրցանակակիր: Ասրյանի հաղթանակը նրա մեծ աշխատասիրության և նպատակսլացության արդյունք է; Սամբոյով նա զբաղվում է 12 տարեկանից»,-ասվում է Պետրոզավոդսկի քաղաքային իշխանությունների հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ Արտուշի հայրն ու պապը ազատ ոճի ըմբշամարտի սպորտի վարպետներ են, իսկ պապը՝ Հայաստանի 5-ակի չեմպիոն, գրում է Rusarminfo-ն:

Հաղթանակը Ռուսաստանի առաջնությունում իրավունք է տալիս Ասրյանին մասնակցել Աշխարհի գավաթի մրցաշարին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---