Սարիկ Անդրեասյանի «Պաշտպանները» գլխավորում են ՌԴ վատագույն ֆիլմերի ցանկը

Սարիկ Անդրեասյանի «Պաշտպանները» գլխավորում են ՌԴ վատագույն ֆիլմերի ցանկը

PanARMENIAN.Net - Հրապարակվել է ամենաանհաջող ռուսական ֆիլմերի վարկանիշը, որոնք հիասթափությունից բացի ոչինչ չեն տվել հանդիսատեսին: Վարկանիշը կազմել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ «ԿինոՊոիսկ» պորտալի կարծիքների հիման վրա:

Վարկանիշի առաջին տեղում Սարիկ Անդրեասյանի «Պաշտպանները» ֆիլմն է: Սուպերհերոսների մասին ֆիլմը հանդիսատեսը գնահատել է 3,1:

Ռուսաստանցիները չեն հավանել նաև նոր «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» ֆիլմը, չնայած հայտնի դերասանների մասնակցությանն ու բավականին մեծ բյուջեին՝ 3,5 մլն դոլար:

Վատագույն ֆիլմերի թվում է նաև «Ամենալավ ֆիլմ- 2»-ը՝ լիովին հակասելով իր վերնագրին: Ֆիլմին չեն փրկել ոչ 10 միլիոն դոլարի բյուջեն, ոլ էչ Comedy Club-ի տղաները գլխավոր դերերում:

Հակավարկանիշում են հայտնվել նաև Գեորգի Յունգվալդ-Խինկևիչի «Հրացանակիրների վերադարձն» ու Ալեքսանդր Նևսկու «Սև վարդը»:

2017-ի փետրվարին Սարիկ Անդրեասյանի «Պաշտպանները» ֆիլմը 4-րդ վատագույնն էր ճանաչվել կինոքննադատների դիտարկման ամբողջ պատմության մեջ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---