Մխիթարյան. Ազնավուրն է Հայաստանի գլխավոր դեսպանը 6 դեկտեմբերի 2017 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մատչ ՏՎ»-ին տված հարցազրույցում ասել է, որ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը շատ ավելին է անում Հայաստանի համար, քան ինքը: «Կարծում եմ, Հայաստանի գլխավոր դեսպանն Ազնավուրն է: Այն, ինչ նա է անում Հայաստանի համար, շատ ավելին է իմ արածից: Կան մարդիկ, որոնք չեն հետաքրքրվում ֆուտբոլով, այլ հետաքրքրվում են մշակույթով, նրանց ավելի հոգեհարազատ է Ազնավուրը»,-ասել է ֆուտբոլիստը: Մխիթարյանը նաև իր ապագայի տեսլականն է ներկայացրել. «Ինձ համար գլխավորը որքան հնարավոր է շատ տիտղոսներ նվաճելն է ֆուտբոլում, քանի որ կարիերայի ավարտին հիշելու են, թե դու ինչի ես հասել, որ մրցաշարերում ես հաղթել: Եթե կարողանաս անուն հանել, այն հետո կաշխատի քեզ համար: Ես աշխատում եմ խաղալ անունիս համար, որպեսզի մարդիկ ինձ հիշեն և միայն լավը ասեն: Գլխավո՞ր նվաճումն ինձ համար: Չեմպիոնների լիգա: Իսկ եթե խոսելու լինենք հավաքականի մասին, ցանկալի կլիներ մասնակցել Եվրոպայի կամ աշխարհի առաջնությանը»: Դեկտեմբերի 5-ին «Մատչ ՏՎ»-ն փաստագրական ֆիլմ է հեռարձակել եվրոպական ֆուտբոլիս աստղ, ինչպես ասվում է ֆիլմում, Հենրիխ Մխիթարյանի մասին: Ֆիլմի հեղինակներ Միխայիլ Մոսակովսկին և Նոբել Առուստամյանը հյուրընկալվել են Հենրիխին, 2 օր անցկացրել նրա հետ և ներկա գտնվել ՄՅՈւ- «Տոտենհեմ» խաղին: «ՄԱՏՉ ՏՎ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին ասել է. «Հենրիխն արդեն լեգենդ է և մենք ցանկանում ենք պատմել նրա պատմությունը»: Ընթերցեք նաև.Մխիթարյանն՝ Իբրահիմովիչին. «Հիմա տեսնո՞ւմ ես, թե այստեղ աստվածն ով է» Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |